Հոդված 64
Հոդված 64.
Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 16.81-րդ հավելվածով.
«Հավելված 16.81
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՎԱՆԱՁՈՐ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Վանաձոր համայնքը գտնվում է մարզի հարավային մասում:
Համայնքը արևմուտքից, հյուսիսից և հյուսիս-արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Փամբակ համայնքին, արևելքից «Բ»-«Գ» հատվածով` Լերմոնտովո համայնքին, հարավից «Գ»-«Դ» հատվածով` Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզին, հարավ-արևմուտքից «Դ»-«Ա» հատվածով` Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզին։»: