Հոդված 65
Հոդված 65.
Օրենքի 18.52-րդ հավելվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հավելված 18.52
«Հայաստանի Հանրապետության
վարչատարածքային բաժանման մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքի
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԻ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ
Նոյեմբերյան համայնքը գտնվում է մարզի հյուսիսային մասում:
Համայնքը հյուսիս-արևմուտքից, հյուսիսից և արևելքից «Ա»-«Բ» հատվածով սահմանակից է Հայաստանի Հանրապետության պետական սահմանին, հարավից «Բ»-«Գ» հատվածով` Իջևան համայնքին, հարավ-արևմուտքից և արևմուտքից «Գ»-«Ա» հատվածով՝ Հայաստանի Հանրապետության Լոռու մարզին։»: