Հոդված 108. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը, դրա շրջանակում ապրանքների ձևակերպման պայմանները և մաքսային պահեստում ապրանքների պահպանության ժամկետները
Հոդված 108. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը, դրա շրջանակում ապրանքների ձևակերպման պայմանները և մաքսային պահեստում ապրանքների պահպանության ժամկետները
1. «Մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգի էությունը և այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձևակերպման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Միության մաքսային օրենսգրքի 23-րդ գլխով սահմանված դրույթներին և սույն գլխով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:
(հոդվածը 04.03.26 ՀՕ-84-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բայց ոչ շուտ, քան ««Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի մասին» 2017 թվականի ապրիլի 11-ի պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» 2023 թվականի դեկտեմբերի 25-ի արձանագրությունն ուժի մեջ մտնելը)