Անցնել բովանդակությանը
ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 53 · ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ

Հոդված 269. Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 269. Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները

1. Իրավաբանական անձին ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 412-րդ հոդվածով։

2. Ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման մասին վկայականը ներառում է՝

1) ժամանակավոր պահպանման պահեստների տիրապետողի անվանումը, տեղեկատվություն իրավաբանական և գործունեության իրականացման հասցեների մասին, հարկ վճարողի հաշվառման համարը.

2) ժամանակավոր պահպանման պահեստի տեսակը.

3) ժամանակավոր պահպանման պահեստի շինության կամ բաց հրապարակի գտնվելու վայրի մասին տեղեկություններ.

4) վկայական տրամադրող մաքսային մարմնի անվանումը.

5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։