ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 57 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հոդված 290. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները
Հոդված 290. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ապրանքների ժամանակավոր պահպանման առանձնահատկությունները
1. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ապրանքների ժամանակավոր պահպանումն իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 439-րդ հոդվածին համապատասխան:
2. Լիազորված տնտեսական օպերատորի շինություններում, տարածքներում կամ բաց հրապարակներում ժամանակավոր պահպանվող ապրանքների և այլ ապրանքների պահպանության առանձնահատկությունները սահմանում է Կառավարությունը: