Հոդված 336.1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգումների արդյունքով պատասխանատվությունը
Հոդված 336.1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգումների արդյունքով պատասխանատվությունը
1. Կամերալ կամ արտագնա մաքսային ստուգման արդյունքով մաքսային մարմինների կողմից գանձվող մաքսային վճարների, այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) չհաշվարկման կամ պակաս հաշվարկման (այդ թվում՝ մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները բաց թողնելու պայմանի խախտմամբ օգտագործելու կամ տնօրինելու արդյունքով) հանգամանք բացահայտվելու դեպքում ստուգվող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը մաքսային ստուգման ակտով չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի), սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված տույժերի հետ մեկտեղ առաջադրվում է տուգանք՝
չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի 20 տոկոսի չափով (բացառությամբ սույն մասի երրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի),
ապրանքների կամ տրանսպորտային միջոցների համար արտոնությունների կիրառման հետևանքով չհաշվարկված կամ պակաս հաշվարկված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների կատարման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի 50 տոկոսի չափով, եթե այդպիսի հարկերի, տուրքերի և վճարների պակաս վճարման կամ չվճարման հանգամանքը ծագել է մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները բաց թողնելու պայմանի խախտմամբ օգտագործելու կամ տնօրինելու արդյունքով: