ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 57 · ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸ
Հոդված 298. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից հայտարարագրվող ապրանքները մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բաց թողնելու առանձնահատկությունները
Հոդված 298. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից հայտարարագրվող ապրանքները մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բաց թողնելու առանձնահատկությունները
1. Լիազորված տնտեսական օպերատորի կողմից հայտարարագրվող ապրանքները մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը բաց թողնելու առանձնահատկությունները սահմանված են Միության մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածով:
2. Միության մաքսային օրենսգրքի 441-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան՝ մաքսային մարմինը սահմանում է այն դեպքերը, երբ մինչև ապրանքների հայտարարագիրը ներկայացնելը ապրանքները բաց թողնելու մասին լիազորված տնտեսական օպերատորի ներկայացրած դիմումը մաքսային մարմիններ է ներկայացվում թղթային կրիչով: