ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ: ԼԻԱԶՈՐՎԱԾ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՕՊԵՐԱՏՈՐԸԳլուխ 54 · ՄԱՔՍԱՅԻՆ ՊԱՀԵՍՏԻ ՏԻՐԱՊԵՏՈՂԸ
Հոդված 274. Իրավաբանական անձին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները
Հոդված 274. Իրավաբանական անձին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները
1. Իրավաբանական անձին մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկելու պայմանները սահմանվում են Միության մաքսային օրենսգրքի 417-րդ հոդվածով։
2. Մաքսային պահեստների տիրապետողների ռեեստրում ընդգրկման մասին վկայականում նշվում են՝
1) մաքսային պահեստի տիրապետողի անվանումը, գտնվելու վայրը, հարկ վճարողի հաշվառման համարը.
2) մաքսային պահեստի տեսակը.
3) մաքսային պահեստի շինությունների կամ բաց հրապարակների գտնվելու վայրը.
4) վկայականը տրամադրող մաքսային մարմնի անվանումը.
5) վկայականի տրամադրման ամսաթիվը և դրա համարը։