Հոդված 317. Պայմանական բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները անօրինական օգտագործելը կամ տնօրինելը
Հոդված 317. Պայմանական բաց թողնված ապրանքները և տրանսպորտային միջոցները անօրինական օգտագործելը կամ տնօրինելը
1. Մաքսային օրենսդրությամբ սահմանված՝ պայմանական բաց թողնված ապրանքները կամ տրանսպորտային միջոցները բաց թողնելու պայմանի խախտմամբ օգտագործելը կամ տնօրինելը, որը հանգեցրել է մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների չվճարման՝
առաջացնում է տուգանք՝ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների համար արտոնությունների կիրառման հետևանքով չհաշվարկված (պակաս հաշվարկված) կամ չվճարված (պակաս վճարված) ներմուծման մաքսատուրքերի, հարկերի (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի) ընդհանուր գումարի հիսուն տոկոսի չափով:
Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը չի հանգեցրել ներմուծման մաքսատուրքերի, հարկերի չվճարմանը և արգելքների ու սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառմանը՝
առաջացնում է տուգանք՝ քսան հազար դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված արարքը, որը հանգեցրել է արգելքների և սահմանափակումների, ոչ սակագնային կարգավորման միջոցների չկիրառման`
առաջացնում է տուգանք՝ այդ ապրանքների կամ տրանսպորտային միջոցների մաքսային արժեքի քսան տոկոսի չափով, բայց ոչ պակաս հարյուր հազար դրամից:
3. Սույն հոդվածի 1-ին մասը չի տարածվում մաքսային ստուգման շրջանակում հայտնաբերված մաքսային վճարների, մաքսային մարմինների կողմից գանձվող այլ հարկերի, տուրքերի և վճարների (բացառությամբ մաքսային մարմինների կողմից մաքսային գործառնությունների իրականացման համար գանձվող պետական տուրքի), տուրքերի չհաշվարկման (պակաս հաշվարկման) կամ չվճարման (պակաս վճարման) հանգեցրած այն արարքի վրա, որի համար ստուգվող իրավաբանական անձին կամ անհատ ձեռնարկատիրոջը մաքսային ստուգման ակտով առաջադրվել է սույն օրենքի 336.1-ին հոդվածով սահմանված տուգանքը:
(317-րդ հոդվածը լրաց. 17.06.26 ՀՕ-282-Ն)
(17.06.26 ՀՕ-282-Ն օրենքն ունի անցումային դրույթ)