Անցնել բովանդակությանը
ԱՌԱՆՁԻՆ ԿԱՏԵԳՈՐԻԱՅԻ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ՝ ՄԱՔՍԱՅԻՆ ՍԱՀՄԱՆՈՎ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸԳլուխ 35 · ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԿԱՐԳԻ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 180. Պաշարների տեղափոխումը Միության մաքսային սահմանով

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 180. Պաշարների տեղափոխումը Միության մաքսային սահմանով

1. Պաշարների՝ Միության մաքսային սահմանով տեղափոխման հետ կապված մաքսային ձևակերպումները կատարվում են Միության մաքսային օրենսգրքի 39-րդ գլխով և սույն հոդվածով սահմանված դրույթներին համապատասխան:

2. Միության մաքսային օրենսգրքի 281-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ «Անմաքս առևտուր» մաքսային ընթացակարգով ձևակերպված ապրանքները կարող են հայտարարագրվել և բաց թողնվել որպես պաշարներ, եթե դրանք բեռնվում են երկաթուղային տրանսպորտի վրա անմիջապես մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման վայրերում տեղակայված անմաքս առևտրի խանութներից:

3. Կառավարությունը, Միության մաքսային օրենսգրքի 283-րդ հոդվածի 7-րդ կետին համապատասխան, կարող է սահմանել անմաքս առևտրի խանութից որպես պաշարներ ձևակերպված և երկաթուղային տրանսպորտի վրա բեռնվող ապրանքների օգտագործման կարգը և պայմանները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։