ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 4 · ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ԾԱԳՈՒՄԸ
Հոդված 19. Ապրանքի ծագման որոշումը՝ այլ երկրների կանոններին համապատասխան
Հոդված 19. Ապրանքի ծագման որոշումը՝ այլ երկրների կանոններին համապատասխան
1. Սույն գլխի դրույթներից անկախ՝ Հայաստանի Հանրապետությունում արտադրված ապրանքների ծագումը կարող է որոշվել այն երկրի, երկրների խմբի, երկրների մաքսային միության, երկրի շրջանի կամ մասի օրենսդրությամբ սահմանված կանոններին համապատասխան, որտեղ դրանք մատակարարվում են ըստ արտաքին տնտեսական գործունեության գործարքի պայմանների:
2. Սույն հոդվածին համապատասխան՝ ապրանքների ծագումը որոշվում է հայտարարատուի դիմումի հիման վրա՝ Կառավարության սահմանած կարգով: