Հոդված 60. Մաքսատուրքի, հարկերի, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի բռնագանձումն առաջնահերթ այն ապրանքների հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր չեն վճարվել

1. Սույն օրենքով նախատեսված դեպքերում, ինչպես նաև վճարողի հաշիվներին դրամական միջոցների բացակայության դեպքում մաքսային մարմինները «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 13-րդ գլխով սահմանված կարգով իրավունք ունեն բռնագանձելու մաքսատուրքը, հարկերը, դրանց գծով տույժերը, տոկոսները, ինչպես նաև հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերն առաջնահերթ այն ապրանքների իրացման հաշվին, որոնց համար մաքսատուրք, հարկեր, հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր չեն վճարվել, եթե տվյալ ապրանքները չունեն Միության ապրանքների կարգավիճակ։
2. Սույն հոդվածով նախատեսված ապրանքների իրացումից ստացված գումարների տնօրինումն իրականացվում է սույն օրենքի համաձայն։