Անցնել բովանդակությանը
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ

Հոդված 8. Միության մաքսային սահմանով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8. Միության մաքսային սահմանով, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման վայրերը

1. Միության մաքսային օրենսգրքի 10-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ ապրանքները Միության մաքսային սահմանով ներմուծվում և արտահանվում են պետական սահմանի անցման կետերով:

2. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխման վայրեր են համարվում Կառավարության սահմանած՝ պետական սահմանի անցման կետերը:

3. Հայաստանի Հանրապետության պետական սահմանով ապրանքների տեղափոխումը, սույն հոդվածի 1-ին մասում նշված վայրերից բացի, կարող է իրականացվել նաև այլ վայրերով՝ Կառավարության սահմանած դեպքերում և կարգով:

4. Կառավարության սահմանած առանձին կատեգորիայի ապրանքների՝ Միության մաքսային սահմանով ներմուծումն ու արտահանումը կարող են իրականացվել միայն Կառավարության սահմանած՝ պետական սահմանի անցման կետերում:

5. Հայաստանի Հանրապետություն ապրանքների ներմուծումը իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետեր հանդիսացող ժամանման վայրերով, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ այլ վայրերով ապրանքների տեղափոխման միջոցով:

6. Հայաստանի Հանրապետությունից ապրանքների արտահանումը իրականացվում է Միության մաքսային օրենսգրքի 10-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետեր հանդիսացող մեկնման վայրերով, իսկ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված դեպքում՝ այլ վայրերով ապրանքների տեղափոխման միջոցով։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։