Հոդված 16
Հոդված 16.
Ներառում է գանգուղեղի և ողնուղեղի նյարդերի բորբոքային հիվանդությունները, ինչպես նաև ողնաշարում, փափուկ հյուսվածքներում դրանց երկրորդային բնույթի ախտահարումները (ընթացող փոփոխությունների պատճառով, թունավորումների ժամանակ և այլն): Այս հոդվածին են վերաբերում նաև միջողնային սկավառակների ճողվածքները, որոնք ուղեկցվում են ողնուղեղի և արմատիկի ճնշման նշաններով:
«Ա» կետին վերաբերում են նևրիտների և նեյրոպաթիաների բորբոքային և թունավոր ծագման պլեքսիտների հետևանքները, որոնք ուղեկցվում են շարժումների, զգացողության և սնուցման սուր արտահայտված խանգարումներով (15-րդ հոդվածի «ա» կետի պարզաբանումը): Այս կետով են փորձաքննվում նաև պարանոցի շրջանի ճողվածքները՝ 5մմ-ից, կրծքայինը՝ 6մմ-ից, գոտկայինը՝ 7մմ-ից ավել չափսերի դեպքում, անգամ գործառույթի աննշան խանգարումով։
«Բ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի ու նյարդային խրձերի հիվանդությունները, երբ դրանց հիմնական գործառույթը կայուն չափավոր խանգարված է։ Այս կետով են փորձաքննվում նաև պարանոցի շրջանի ճողվածքները 3-5 մմ, կրծքայինը 4-6մմ, գոտկայինը 5-7մմ չափսերի դեպքում՝ անգամ գործառույթի աննշան խանգարումով, օբյեկտիվ զննման, իսկ առանց գործառույթի խանգարման պայմաններում՝ փորձաքննվում է «գ» կետով։
Ողնաշարի խողովակի հարաբերական ստենոզի դեպքում, երբ խողովակի առաջահետին չափսը 11 մմ-ից մինչև 12 մմ է՝ փորձաքննությունը իրականացվում է «բ» կետով, 12-15մմ չափսերի դեպքում՝ «գ» կետով:
Ողնաշարի խողովակի բնածին բացարձակ ստենոզի դեպքում, երբ խողովակի առաջահետին չափսը 11մմ-ից պակաս է փորձաքննությունը իրականացվում է «ա» կետով: Միջողային աճառների ճողվածքների և ստենոզի փորձաքննությունը կատարվում է ՄՌՇ հետազոտությամբ։
«Գ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի ու հյուսակների այն հիվանդությունները, որոնց դեպքում շարժումների, զգացողության ու սնուցման խանգարումներն աննշան են և չեն սահմանափակում այս կամ այն վերջույթի գործառույթը:
«Դ» կետին են վերաբերում ծայրամասային նյարդերի սուր հիվանդություններից հետո առաջացած այն վիճակները, երբ աշխատունակության լիակատար վերականգնման համար պահանջվում է առնվազն 1-2 ամիս:
Ոսկրամկանային համակարգի վնասվածքների հետևանքների և ողնաշարում դրա շարժունությանը խանգարող ու ծայրամասային նյարդային համակարգի կողմից երկրորդային խանգարումներ առաջացնող ոսկրային փոփոխությունների առկայության դեպքում, բացի 16-րդ հոդվածը, կիրառվում են նաև համապատասխան հոդվածները:
Միջողնաշարային սկավառակի տեղաշարժման պատճառով կատարված վիրահատությունից հետո փորձաքննությունն անցկացվում է նաև համաձայն 36-րդ հոդվածի:
ՆԵՐՔԻՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ