Անցնել բովանդակությանը

Հոդված 69

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 69.

«Ա» կետով են փորձաքննվում ականջի և վերին շնչառական ուղիների սուր վնասվածքների, հիվանդությունների և վիրահատությունների հետևանքները, երբ օրգանների գործառույթները ժամանակավորապես խանգարված են։ Այն դեպքերում, երբ անցկացված բուժումից հետո գործառույթը լիարժեք վերականգնված է կամ առկա է գործառույթի աննշան խանգարում կիրառվում է «բ» կետը:

Դիմածնոտային շրջանի բուժման ենթակա խուղակներ (գործող և չգործող), ռուդիմենտար օրգաններ ունեցողներին վիրահատական բուժման համար դիմելու դեպքում կարող է տրվել տարկետում 6 ամիս ժամկետով։ Վիրահատության հաջող ընթացքից հետո, ինչպես նաև վիրահատությունից հրաժարվելու կամ չվիրահատվելու դեպքում նրանք ճանաչվում են պիտանի զինվորական ծառայության համար։

Հիվանդություններից, կոտրվածքներից, վիրահատություններից հետո զինծառայողներին մասնակի ազատման՝ մինչև 15 օր ժամկետով կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական) տալու անհրաժեշտության վերաբերյալ եզրակացությունը կարող է կայացվել ստացիոնար բուժման ավարտից հետո՝ կախված նրանց ընդհանուր վիճակից։

ԲԵՐԱՆԻ ԽՈՌՈՉԻ ԵՎ ԾՆՈՏՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։