Հոդված 56
Հոդված 56.
Հոդվածը ներառում է շագանակագեղձի բարորակ գերաճը, բորբոքային և այլ հիվանդությունները, ամորձու ջրգողությունը, ամորձու և մակամորձու բորբոքումները, պարաֆիմոզը, ֆիմոզը, տղամարդկանց սեռական օրգանների այլ հիվանդությունները:
Սեռական օրգանների հիվանդությունների ժամանակ, առաջարկվում է վիրահատական բուժում:
Բուժումից հետո կամ դրանից հրաժարվելու դեպքում փորձաքննությունը կատարվում է ըստ գործառույթի խանգարման աստիճանի:
«Ա» կետը ներառում է՝
1) առնանդամի բացակայությունը.
2) շագանակագեղձի դեկոմպենսացված բարորակ գերաճը (պարադոքսալ անմիզապահություն, ուրետերոհիդրոնեֆրոզ, երիկամի ֆունկցիայի զգալի խանգարում, մնացորդային մեզ 300մլ և ավել), միզարձակման զգալի խանգարումներով, բուժման անբավարար արդյունքի կամ դրանից հրաժարվելու դեպքում.
3) միզապարկի էքստրոֆիա.
4) բաց ուրախուս.
5) էպիսպադիա.
6) փոշտային, շեքային հիպոսպադիա.
7) միզուկի նեղացումներ` շարունակական բուժավորման անհրաժեշտությամբ՝ հաստատված ուրոֆլոումետրիայով կամ ուրեթերոգրաֆիայով և ուրեթրոսկոպիայով.
8) միակ ամորձի՝ (կիրառվում է 58 հոդվածի «ա» կետը, չորրորդ և հինգերորդ սյունակների համար կիրառվում է 58 հոդվածի «գ» կետը): Մեկ ամորձու նորմալ չափսերի և մյուս ամորձու ատրոֆիայի (երկարությունը փոքր 2,5 սմ-ից) ժամանակ կիրառվում է 58 հոդվածի «ա» կետը:
«Բ» կետը ներառում է՝
1) երկու ամորձու տեղակայում աճուկային խողովակներում, դրանց տեղակայումը արտաքին աճուկային օղից վեր (կիրառվում է 58 հոդվածի «բ» կետը).
2) ցողունայի հիպոսպադիա:
«Գ» կետը ներառում է՝
1) շագանակագեղձի 1-ին աստիճանի բարորակ գերաճը.
2) ամորձու թաղանթների ջրգողությունը (փորձաքննությունը իրականացվում է 57 հոդվածի «բ» կետով) և սերմնալարի, մակամորձու կիստան կամ կիստաները՝ 100մլ-ից պակաս ծավալով հեղուկի առկայությամբ.
3) սերմնալարի վարիկոզ լայնացման մինչև երկու անգամ կրկնվելը՝ վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում (փորձաքննությունը իրականացվում է 57 հոդվածի «բ» կետով).
4) ֆիմոզը և դրան կլինիկորեն համարժեք առնանդամի այլ հիվանդությունները, շագանակագեղձի կիստաները.
5) մի ամորձու տեղակայումը աճուկային խողովակից ցած, մյուսի նորմալ տեղակայման դեպքում (կիրառվում է 58 հոդվածի «գ» կետը):
«Դ» կետը ներառում է՝
1) շագանակագեղձի 2-րդ աստիճանի բարորակ գերաճը, միզարձակման չափավոր խանգարումներով (մինչև 150 մլ մնացորդային մեզի առկայություն), հիվանդության բարդություններով` սուր միզակապություն, միզապարկի քարեր, վերին և ստորին միզային ուղիների բորբոքումներ.
2) ամորձու սերմնալարի երրորդ աստիճանի վարիկոզ լայնացումը (փորձաքննությունը իրականացվում է 57 հոդվածի «գ» կետով).
3) միզապարկի քարը:
Շագանակագեղձի բարորակ գերաճի աստիճանը որոշվում է.
1-ին աստիճան՝ միզարձակման աննշան խանգարումներ (IPSS մինչև 7 բալ), մնացորդային մեզ 50մլ.
2-րդ աստիճան՝ 50-ից 150 մլ մնացորդային մեզի առկայություն, կրկնվող սուր միզակապություն, միզապարկի քարեր, վերին և ստորին միզային ուղիների բորբոքումներ (IPSS մինչև 8-19 բալ).
3-րդ աստիճան՝ միզարձակման զգալի խանգարումներ, միզապարկի ֆունկցիայի ամբողջական անբավարարություն (IPSS մինչև 20-35 բալ):
Ամորձիների պաթոլոգիայի ժամանակ սպերմատոգեն գործառույթի որոշում չի կատարվում, որոշվում է միայն էնդոկրին գործառույթը և փորձաքննությունը գնահատվում է էնդոկրին գործառույթի շեղումներով:
Մեկ կամ երկու ամորձիների հիպոտրոֆիայի (ամորձու չափերը 3,5սմ-ից փոքր) դեպքում փորձաքննությունը իրականացվում է 20-րդ հոդվածով:
Վարիկոցելլե, հիդրոցելլե և մակամորձու կիստաներ՝ անկախ չափերից և ֆունկցիայի խանգարման աստիճաններից՝ վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում պիտանի են զինվորական ծառայության համար։
Միզուկի նեղացումներ, տրավմատիկ վնասվածքներ, միզապարկի վզիկի սկլերոզ, ինֆրավեզիկալ օբստրուկցիա, հիպերակտիվ միզապարկ՝ ախտորոշված ուռեթրոսկոպիայով, ուռեթրոգռաֆիայով կամ ուռոֆլորեմետրիայով։
Միզարձակության խանգարումների հաստատված ուռոֆլոումետրիայով՝
1) Qmax 15-18մլ\վ՝ չափավոր խանգարում,
2) Qmax <15 կամ > 40 մլ\վ՝ արտահայտված խանգարում:
ԱԿԱՆՋԻ, ՎԵՐԻՆ ՇՆՉՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ