Անցնել բովանդակությանը

Հոդված 82

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 82.

Ներառում է գլաուկոման, որի ախտորոշումը պետք է հաստատվի ստացիոնար պայմաններում: Հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար զինվորական ծառայության պիտանիությունը որոշվում է միայն դեղերի միջոցով կամ վիրահատական բուժումից հետո՝ հաշվի առնելով գործառույթների կայունացման աստիճանը: Այս հոդվածին է վերաբերում նաև երկրորդային գլաուկոման: Գլաուկոմայի կասկածի դեպքում զորակոչիկներին տրվում է տարկետում դինամիկ հսկողության նպատակով վեց ամիս ժամկետով մեկ անգամ, երեք ամիսը մեկ գտնվում է ակնաբույժի հասկողության տակ, որից հետոՙ եթե առկա է ներակնային ճնշման, տեսանյարդի սկավառակի էքսկավացիայի և տեսադաշտի զգալի ակնայտ փոփոխություններ, որոնք վկայում են գլաուկոմայի զարգացման մասին՝ փորձաքննվում են «ա» կամ «բ» կետով, իսկ գլաուկոմայի կասկածի պահպանման դեպքում՝ մեկ տարի տարկետումից հետո փորձաքննվում է «դ» կետով:

Անհրաժեշտ համեմատական հետազոտություններ՝ սկզբնական, և մեկ տարի անց՝ զորակոչիկի համար.

1) ներակնային ճնշման չափում,

2) տեսանյարդի օֆթալմոսկոպիա,

3) համակարգչային պերիմետրիա,

4) OCT հետազոտություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։