Անցնել բովանդակությանը

Հոդված 78

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 78.

Ներառում է եղջերաթաղանթի, շաղկապենու, անոթաթաղանթի, ցանցենու տուբերկուլյոզային, սիֆիլիտիկ, դեգեներատիվ, դիստրոֆիկ և այլ խրոնիկական, դժվար բուժվող կամ չբուժվող հիվանդությունները:

Սիֆիլիտիկ ծագում ունեցող պարենխիմատոզ կերատիտը վերաբերում է 94-րդ հոդվածին: Զորակոչիկներին տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին առաջարկվում է բուժում:

«Ա» կետին են վերաբերում տեսողական ֆունկցիաների զարգացող վատացման և կոնսերվատիվ ու վիրահատական բուժման տեսակետից անհեռանկար հիվանդությունները: Այն դեպքերում, երբ պրոցեսն ավարտված է կամ հիվանդությունը չի խորանում և սրացումները հազվադեպ են, ինչպես նաև հյուսվածքների պատվաստումից հետո I, II, III, սյունակներով փորձաքննվողների ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար: Հաճախակի են համարվում տարին երկու անգամ և դրանից ավելի կրկնված սրացումները:

Ցանցենու պիգմենտային կամ ոչ պիգմենտային դեգեներացիայի ախտորոշումը դրվում է ստացիոնար պայմաններում և պետք է հիմնավորված լինի ադապտոմետրիայի, պերիմետրիայի, էլեկտրառետինագրաֆիայի տվյալներով:

Ցանցենու պիգմենտային և ոչ պիգմենտային դեգերերացիան, որն ուղեկցվում է մթնշաղային տեսողության խանգարմամբ (հիմնավորված` ադապտոմետրիայով և էլեկտրաֆիզիոլոգիական հետազոտություներով) և տեսադաշտերի կայուն նեղացմամբ, երկու աչքերում, երբ ստորին և դրսային հատվածներում տեսադաշտը պահպանված է ֆիքսացիայի կետից միջև 30 աստիճան, վերաբերում է «ա» կետին: Տեսադաշտի նույնպիսի նեղացում մեկ աչքում վերաբերում է «բ» կետին:

«Բ» կետին վերաբերում են նաև մեկ կամ երկու աչքում տեսադաշտերի նեղացումը ստորին և դրսային հատվածներում, երբ տեսադաշտը պահպանված է ֆիքսացիոն կետից 3045 աստիճան։

«Գ» կետին վերաբերում են հիվանդության թեթև արտահայտված ձևերը, որոնց դեպքում տեսադաշտը նեղացած է ներքևից և դրսից մինչև 45 աստիճան երկու աչքերում, կամ տեսադաշտը պահպանված է ֆիքսացիոն կետից 45 աստիճան ստորին և դրսային հատվածներում:

Երկկողմանի քրոնիկական ուվեիտները, որոնք ուղեկցվում են ներակնային ճնշման բարձրացմամբ (այդ թվում` գլաուկոմացիկլիկ կրիզները) և ախտորոշված են ստացիոնար պայմաններում, վերաբերում են «ա» կետին:

«Բ» կետին են վերաբերում ներակնային ճնշման բարձրացմամբ ուղեկցվող ուվեիտը` մեկ աչքում կամ ներակնային ճնշման բարձրացմամբ չուղեկցվող, սակայն հաճախակի սրացումներով (տարին 2 և ավելի անգամ) քրոնիկական ուվեիտները:

Կարճատեսության, հեռատեսության բոլոր տեսակի աստիգմատիզմների դեպքում եղջերաթաղանթի վրա էքսիմեռլազեռային օպտիկավերականգնողական վիրահատություններից հետո վիճակը գնահատվում է առնվազն 6 ամիս անց` նկատի ունենալով տեսողական ֆունկցիաները, ինչպես նաև եղջերաթաղանթի, ապակենման մարմնի և ցանցաու անոթաթաղանթների ախտաբանական փոփոխությունների (հետվիրահատական եղջերաթաղանթի մթեցումներ, կարճատեսության արտահայտություններ` վիտրեիտներ, խորեոռետինիտներ) առկայությունն ու դրանց արտահայտվածության աստիճանը կարճատեսության և խառն աստիգմատիզմի դեպքում կիրառում են «ա», «բ» կամ «գ» կետը:

Կերատոպրոթեզավորումից հետո փորձաքննվողները բոլոր սյունակներով ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար՝ անկախ աչքերի ֆունկցիաներից:

Առաջնային կերատոտոմիայի տիպի վիրապատություն տարած անձինք ոչ պիտանի են ՌՈՒՀ-ում ուսանելու համար: Առանձին դեպքերում ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանիությունը որոշվում է վիրահատությունից առնվազն մեկ տարի անց, աչքի հատակում հետվիրահատական բարդությունների և դեգեներատիվ փոփոխությունների բացակայության պարագայում:

Աչքի և դրա հավելումների նորագոյացությունների առկայության դեպքում, կախված դրանց բնույթից, կիրառվում են 46-րդ կամ 47-րդ հոդվածները: Աչքի գործառույթը խանգարող բարորակ նորագոյացությունների դեպքում վիրահատման համար զորակոչիկներին 88-րդ հոդվածի համաձայն տրվում է տարկետում, իսկ զինծառայողներին առաջարկվում է բուժում: Աչքի գործառույթին չխանգարող բարորակ նորագոյացությունները խոչընդոտ չեն զինվորական ծառայության, ՌՈՒՀ-եր ընդունվելու, ՌՆ, ԻՃ այլ աղբյուրների, ՀՎԲՄ և ԷՍԴ ստեղծող աղբյուրների հետ աշխատելու համար:

Կեռատոկոնուսի ախտորոշումը և աստիճանը որոշելու համար կիրառվում են վիզոմետրիա, բիոմիկրոսկոպիա, կեռատոմետրիա, կեռատոտոպոգրաֆիա, պախիմետրիա:

Կերատոկոնուսը ըստ արտահատվածության աստիճանի դասակարգումն է՝

I աստիճան - 1- կոնաձև եղջերաթաղանթ /ի հայտ է գալի Ֆոգտի գիծը/ 2- աստիգմատիզմ<5,0D 3- կեռատոմետրիա≤48,0D 4- Եղջերաթաղանթի ամպամածության բացակայություն 5- Տեսողության սրությունը-0,5-1,0

II-աստիճան - 1- Ֆոգտի գծերի առկայություն

2- աստիգմատիզմ-5,0-8,0D

3- կեռատոմետրիա≤53,0D

4- Եղջերաթաղանթի ամպամածության բացակայություն

5- Տեսողության սրությունը-0,1-0,4

6- Պախիմետրիա->400

III-աստիճան - 1- աստիգմատիզմ-8,0-10,0D 2- կեռատոմետրիա >53,0D 3- Պախիմետրիա-300-400 մկմ 4- Եղջերաթաղանթի ամպամածության բացակայություն 5- Տեսողության սրություն-0,09-0,02

IV-աստիճան - 1- Կեռատոմետրիա -55,0D և ավելի 2- Կլինիկական ռեֆրակցիան չի ախտորոշվում 3-Պախիմետրիա <300 մկմ 4- Եղջերաթաղանթի կենտրոնական ամպամածություն 5- Տեսողության սրություն-0,01-0,02

Երկկողմանի երրորդ և չորրորդ կամ միակողմանի չորրորդ աստիճանի կեռատոկոնուսները վերաբերում են «ա» կետին:

Միակողմանի երրորդ աստիճանի կեռատոկոնուսները վերաբերում են «բ» կետին:

Երկրորդ աստիճանի կեռատոկոնուսի դեպքում կամ առաջարկված վիրահատական միջամտությունից հրաժարվելու դեպքում փորձագիտական եզրակացություն է կայացվում` նկատի ունենալով տեսողական ֆունկցիաները՝ ըստ 85-րդ հոդվածի «բ» կամ «գ» կետի, բացառելով 85-րդ հոդվածի «ա» կետը։

Հաշվի առնելով հիվանդության հարաճուն բնույթը, մեկ կամ զույգ աչքում երկրորդ աստիճանի կեռատոկոնուսի առկայության դեպքում զորակոչիկին առաջին զորակոչի ժամանակ տրվում է տարկետում՝ դիտարկման կամ բուժման նպատակով։ Բուժումից (կրոսլինքինգ) հետո հաջորդ զորակոչի ժամանակ զորակոչիկին կարող է տրվել տարկետում՝ ևս մեկ անգամ լիարժեք վերականգնվելու նպատակով, իսկ չբուժվելու դեպքում ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինծառայության համար:

Զինվորական ծառայության ընթացքում վեց ամիս անց զննվում է ակնաբույժի կողմից, հիվանդության պրոգրեսիայի դեպքում առաջարկվում է վիրահատություն:

Կերատոպրոթեզավորումից հետո փորձաքննվողները բոլոր սյունակներով ճանաչվում են ոչ պիտանի զինվորական ծառայության համար՝ անկախ աչքերի գործառույթներից:

Օպտիկո-վերականգնողական վիրահատություններից հետո առանձին դեպքերում ՌՈՒՀ-եր ընդունվելու համար պիտանիությունը որոշվում է վիրահատությունից առնվազն մեկ տարի անց, աչքի հատակում հետվիրահատական բարդությունների և դեգեներատիվ փոփոխությունների բացակայության պարագայում:

Սույն հոդվածի «գ» կետով առաջին և երկրորդ սյունակներով փորձաքննվողներ, ովքեր ենթարկվել են վիրահատության աչքի ծակող-թափանցող վնասվածքների կապակցությամբ, լիարժեք բուժումից և վերականգնումից հետո ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, անկախ տեսողության սրությունից՝ կիրառելով 85 հոդվածի «գ» կետը:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորումների դեպքում փորձաքննության ներկայացնելիս պարտադիր կարգով կատարել նաև հոգեբույժի կոնսուլտացիա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։