Անցնել բովանդակությանը

Հոդված 48

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 48

Աորտայի, մագիստրալ, պերիֆերիկ անոթների, ավշային անոթների հիվանդություններ, բնածին արատներ, վնասումների հետևանքներ և հետվիրահատական վիճակներ փորձաքննվում են ըստ արյան, ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների գործառույթների խանգարման աստիճանների՝ համաձայն սույն հոդվածի կետերի:

«Ա» կետին են վերաբերում անկախ արյան կամ ավշային շրջանառության և օրգանների կամ վերջույթների խանգարման աստիճանների՝

1) կենտրոնական զարկերակային և երակային անևրիզմները (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).

2) վերջույթների խցանող աթերոսկլերոզ, էնդարտերիտ, թրոմբանգիտ, աորտոարտերիտ (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).

3) աորտայի աթերոսկլերոզ, վիսցերալ ճյուղերի լրիվ կամ մասնակի խցանում (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և ֆունկցիայի խանգարման աստիճանից).

4) դռներակի կամ սիներակի թրոմբոզ (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).

5) խոշոր մագիստրալ անոթների (աորտա, զստային, ազդրային, բրախիոցեֆալ, դռներակ կամ սիներակ) և պերիֆերիկ անոթների ռեկոնստրուկտիվ վիրահատությունների հետևանքներ, երբ պահպանվում են արյան շրջանառության զգալի խանգարումը և հիվանդության պրոգրեսիվ ընթացքը.

6) կավա ֆիլտրի առկայություն (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).

7) խոշոր անոթների հրազենային և այլ վնասվածքներից հետո, նույնիսկ առանց արյան շրջանառության և գործառույթի խանգարման (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).

8) հաճախակի կրկնվող թրոմբոֆլեբիտ, ֆլեբոտրոմբոզ, երակների խրոնիկ հիվանդություն C5-C6 (CEAP դասակարգում, խոցերի և հետխոցային սպիներ առկայությամբ) (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար վիրահատական ցուցման դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում, հետագա փորձաքննությունը կատարվում է՝ ըստ սույն հոդվածի կետերի).

9) երակների խրոնիկ հիվանդություն C4 (CEAP դասակարգում: հիպերպիգմենտացիա և կամ երակային էկզեմա, մաշկի լիպոդերմատոսկլերոզ և կամ ատրոֆիա (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար վիրահատական ցուցման դեպքում առաջարկվում է վիրահատական բուժում, հետագա փորձաքննությունը կատարվում է՝ ըստ սույն հոդվածի կետերի): Վիրահատական բուժումից հրաժարվելու դեպքում հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կետը.

10) լիմֆեդեմա երրորդ-չորրորդ փուլի և փղագարություն:

«Բ» կետին են վերաբերում ՝

1) երակների խրոնիկ հիվանդություն C3 (դասակարգում ըստ СЕАР. կայուն այտուց) (հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար կիրառվում է «բ» կամ «գ» կետը՝ կախված արյան շրջանառությունը և գործառույթի խանգարման աստիճանից).

2) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունը տրոֆոպարալիտիկ փուլ՝ խոցերի առկայությամբ կամ պահպանվող այտուցով.

3) լիմֆեդեմա երկրորդ փուլի.

4) ցողունային երակահատումները, եթե բուժումից հետո պահպանվում է խորանիստ երակային համակարգի փականային անբավարարությունը:

«Գ» կետին են վերաբերում ՝

1) երակների խրոնիկ հեվանդություն С2 (դասակարգում ըստ СЕАР. ենթամաշկային երակների աննշան վարիկոզ փոփոխություններ).

2) երակների խրոնիկ հիվանդություն С0-С1 (դասակարգում ըստ СЕАР. չկան ՔԵԱ օբյեկտիվ նշաններ, կան միայն բնորոշ գանգատներ և ռետիկուլյար վարիկոզ երակներ.

3) պերիֆերիկ զարկերակների ֆունկցիոնալ հիվանդությունները, անգիոսպաստիկ փուլ, դաստակի և կամ ոտնթաթի մատների անոթների նոպայաձև սպազմ, անգիոպարալիտիկ փուլ՝ դաստակների կամ ոտնաթաթի մատների այտուց, ցիանոզ, որոնք առաջանում են ցրտային գրգռիչի ազդեցությունից: Հակացուցված է ծառայությունը ցուրտ և խոնավ եղանակային պայմաններում անընդմեջ 2 ամիս և ավելի ժամկետով.

4) I աստիճանի լիմֆեդեման, ոտթնաթաթի թիկնային մակերեսի աննշան այտուցով, որը անհետանում է հանգստից հետո:

«Դ» կետին են վերաբերում քրոնիկ զարկերակային անբավարարությամբ 2Ա աստիճանի աթերոսկլերոզը, աորտոարտերիտը, խցանող թրոմբանգիտը, II աստիճանի երակային անբավարարությամբ վարիկոզ հիվանդությունը՝ բարդացած թրոմբոֆլեբիտով, II աստիճանի լիմֆեդեման։

Անոթների հիվանդությունների և վնասվածքների հետևանքների ախտորոշումը կատարվում է արյան կամ ավշային շրջանառության և կամ գործառույթների խանգարման աստիճանի գնահատմամբ։ Փորձաքննության եզրակացությունը ընդունվում է կլինիկական պատկերի, գործիքային հետազոտությունների արդյունքում՝ զարկերակների, խորանիստ և ենթամաշկային երակների փականային անբավարարության և անցանելիության աստիճանի որոշմամբ:

Մագիստրալ զարկերակների աթերոսկլերոզը՝ առանց հեմոդինամիկ խանգարումների, հինգերորդ սյունակով փորձաքննվողների համար խոչնդոտում չէ զինվորական ծառայության համար:

Հրազենային կամ ականապայթյունային վիրավորումների դեպքում փորձաքննության ներկայացնելիս պարտադիր կարգով կատարել նաև հոգեբույժի կոնսուլտացիա:

Հետազոտության մեթոդները՝ ըստ ցուցման՝

1) դուպլեքս սկանավորում.

2) կոնտրաստային մուլտիսպիրալ ՀՇ-անգիոգրաֆիա.

3) ուղղակի անգիոգրաֆիա.

4) ՄՌՇ անգիոգրաֆիա:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։