Հոդված 2
Հոդված 2.
Ներառում է օրգանական հոգեկան խանգարումները: Ախտորոշման համար չափանիշ են գլխուղեղի օրգանական բնույթի ախտահարման նշանները՝ ըստ անամնեզի և օբյեկտիվ տվյալների, ինչպես նաև հոգեախտաբանական նշանները, նյարդաբանական ախտանշանները, հարկլինիկական տվյալները: Կլինիկական ախտորոշման համար էական նշանակություն ունեն նաև բժշկական փաստաթղթերի առկայությունը և անձնական գործի ուսումնասիրությունը:
«Ա» կետին են վերաբերում խիստ արտահայտված, ձգձգվող փսիխոտիկ, կայուն ինտելեկտուալ-մնեստիկ խանգարումները, անձնային խանգարումները՝ պսիխոօրգանական բնույթի կամ չափավոր արտահայտված ասթենիկ, աֆեկտիվ դիսոցիատիվ, ճանաչողական և այլ օրգանական գենեզի խանգարումները:
«Բ» կետին են վերաբերվում բուժում պահանջող անցողիկ կարճատև, փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ օրգանական բնույթի խանգարումները: Զորակոչիկներն ուղեգրվում են ստացիոնար հետազոտման և բուժման, իսկ զինծառայողներին ստացիոնար բուժումից հետո տրվում է ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ (վերականգնողական), վերջնական փորձաքննվում են ըստ առողջական վիճակի, կախված բուժման ելքից: Զորակոչիկները երկրորդ տարկետումից չեն օգտվում և փորձաքննվում են «գ» կետով, եթե տարկետումից կամ բուժումից հետո անցել է մեկ տարի և առկա է բուժման դրական արդյունքը հաստատող ստացիոնար հետազոտման ակտ:
«Գ» կետին են վերաբերում անցողիկ, կարճատև, փսիխոտիկ և ոչ փսիխոտիկ օրգանական բնույթի խանգարումները՝ բարենպաստ ընթացքով, որոնք բուժումից հետո ավարտվում են թեթև ասթենիկ վիճակով:
«Դ» կետին են վերաբերում լիարժեք բուժումից հետո` առանց մնացորդային երևույթների՝ կայուն լավացմամբ ավարտված օրգանական հոգեկան խանգարումները։