Անցնել բովանդակությանը

Հոդված 33

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 33.

«Ա» կետին են վերաբերում պարանոցի, իրանի և վերջույթների շրջանում ուռուցքանման, մեծ, գերաճած կելոիդային սպիները, որոնք սերտորեն միացած են հյուսվածքներին, խոցոտված կամ հեշտ վերքոտվող են ու առաջացնում են անշարժություն կամ զգալի սահմանափակում են շարժումները՝ վիրահատական բուժման՝ (վիրահատական ցուցման առկայության պայմաններում), անբավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում:

«Բ» կետին են վերաբերում հազվադեպ խոցոտվող կամ չխոցոտվող, ուռուցքանման, գերաճած և ապաճած սպիները` վիրահատական բուժման՝ (վիրահատական ցուցման առկայության պայմաններում), ոչ բավարար արդյունքների կամ դրանից հրաժարվելու դեպքում:

«Գ» կետին են վերաբերում այն առաձգական սպիները, որոնք երկար քայլելիս և ֆիզիկական այլ ծանրաբեռնվածությունների ժամանակ չեն խոցոտվում:

Անհաջող վիրահատությունից հետո կաուզալգիայի կամ դեմքն այլանդակող սպիների առկայության դեպքում եզրակացություն է կայացվում ` ըստ 15-րդ հոդվածի «բ» կամ 70-րդ հոդվածի «ա» կետի:

Վերջույթների հոդերի շարժումների ծավալը գնահատվում է՝ համաձայն աղյուսակ 5-ի:

Աղյուսակ 5

ՀՈԴԵՐՈՒՄ ՇԱՐԺՈՒՄՆԵՐԻ ԾԱՎԱԼԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ

Հոդի անվանումը Շարժումների ձևը Նորմայի սահմանները Շարժումների

սահմանափակման աստիճանը

Աննշան չափավոր զգալի

Ուսային ուսագոտու հետ ծալում 180 115 100 80

տարածում 40 30 20 15

զատում 180 115 100 80

Արմնկային ծալում 40 80 90 100

տարածում 180 150 140 120

վարհակում 180 135 90 600

Դաստակային ծալում 75 35 20-25 15

տարածում 60 30 20-25 15

ճաճանչային զատում 20 10 5 2-3

ծղիկային զատում 40 25 15 10

Կոնքազդրային ծալում 75 100 110 120

տարածում 180 170 160 150

արտուղղում 50 25 20 15

Ծնկային ծալում 40 60 90 110

տարածում 180 175 170 160

Սրունք-թաթային ներբանային ծալում 130 120 110 100

թիկնային ծալում 70 80 85 90

Վիրաբուժական հիվանդությունների կամ վնասվածքների ոչ բարդ վիրահատություններից հետո չապաքինված սպիներ ունեցող զորակոչիկներին բուժհիմնարկից դուրս գրելուց հետո, «դ» կետի համաձայն տրվում է տարկետում՝ մինչև 6 ամիս, իսկ զինծառայողներին՝ ծառայողական պարտականություններից մասնակի ազատում կամ արձակուրդ հիվանդության պատճառով (վերականգնողական): Սույն կետում նշված հիվանդությունների (վերքերի կամ վնասվածքների) վիրահատությունից հետո բարդացումների դեպքում, երբ աշխատունակության լիակատար վերականգնման համար անհրաժեշտ է երկու ամսից ավելի, փորձաքննությունը կատարվում է «դ» կետով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։