Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Ներառում է նևրոտիկ, դիսոցիացված, սոմատոֆորմ խանգարումները, հիստերիկ պսիխոզները, անձի նևրոտիկ զարգացումը, քրոնիկական հետտրավմատիկ խանգարումները, հետվնասվածքային սթրեսային խանգարումները, սուր սթրեսային ռեակցիաները և վիճակները, հարմարվողականության խանգարումները:

«Ա» կետին են վերաբերում կայուն հիվանդագին արտահայտություններով, հաճախակի դեկոմպենսացիաներով, բուժմանը դժվար ենթարկվող վիճակները:

«Բ» կետին են վերաբերում չափավոր արտահայտված հիվանդագին արտահայտություններով, սակայն բարենպաստ ելքով և կոմպենսացիայով ընթացող վիճակները` բուժումից հետո:

«Գ» կետին են վերաբերում բուժմանը ենթարկվող և լավացումով ավարտվող թեթև և կարճատև արտահայտություններով հոգեկան գործունեության խանգարումները (օբսեսիվ, կոմպուլսիվ, ֆոբիկ, հիստերիկ բնույթի): Այս կետին կարող են վերաբերել նաև բնավորության գծերի կամ անձի շեշտվածության առանձին դեպքերը՝ որպես ռիսկի խումբ, որոնց դեպքում սոցիալական և հոգեբանական անբարենպաստ պայմաններում առկա է տարատեսակ հակազդումների հակվածություն:

«Դ» կետին են վերաբերում տարած ոչ ախտաբանական բնույթի թեթև և կարճատև հոգեկան գործունեության խանգարումները (հուզական և վեգետատիվ), որոնք ենթարկվել են բուժման և ավարտվել են առողջացումով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։