Հոդված 76
Հոդված 76.
«Ա» կետին են վերաբերում արցունքատար ապարատի հիվանդությունները, որոնց բազմակի բուժման (վիրահատության) անարդյունավետությունը հաստատված է բժշկական փաստաթղթերով: Հիմնավոր բժշկական փաստաթղթերի բացակայության դեպքում զորակոչիկներին առաջին զորակոչի ժամանակ բուժման համար տրվում է տարկետում` 88-րդ հոդվածով: Տարկետումից հետո, կախված բուժման արդյունքներից, եզրակացություն է կայացվում ըստ «ա» կամ «բ» կետի:
«Բ» կետին են վերաբերում մեկ կամ երկու աչքի արցունքատար ապարատի բուժվող հիվանդությունները:
Վիրահատությունից հրաժարվելու դեպքում զորակոչիկները ճանաչվում են սահմանափակումով պիտանի զինվորական ծառայության համար, իսկ հինգերորդ սյունակով փորձաքննվողները` պիտանի զինվորական ծառայության համար։