Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 3 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐԸ ԵՎ ԿՈՉՈՒՄՆԵՐԸ

Հոդված 12. Կոչումների շնորհման ժամկետները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 12. Կոչումների շնորհման ժամկետները

1. Սույն օրենքով սահմանված կարգով հերթական կոչումների շնորհման համար սահմանվում են ծառայության հետևյալ ժամկետները.

- արդարադատության կրտսեր սերժանտ` 1 տարի,

- արդարադատության սերժանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ սերժանտ` 3 տարի,

- արդարադատության ավագ` 3 տարի,

- արդարադատության ենթասպա` 4 տարի,

- արդարադատության լեյտենանտ` 2 տարի,

- արդարադատության ավագ լեյտենանտ` 3 տարի,

- արդարադատության կապիտան` 3 տարի,

- արդարադատության մայոր` 4 տարի,

- արդարադատության փոխգնդապետ` 5 տարի:

Արդարադատության ավագ ենթասպայի և արդարադատության գնդապետի կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

2. Պետական այլ մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում (դասային աստիճան, որակավորման դաս) ունեցող քաղաքացիներին քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է նրանց զինվորական կամ հատուկ կոչմանը (դասային աստիճանին, որակավորման դասին) համապատասխան կոչում:

3. Պետական այլ մարմիններում շնորհված զինվորական կամ հատուկ կոչումների, դասային աստիճանների, որակավորման դասերի համապատասխանությունը սույն օրենքով սահմանված կոչումներին սահմանում է Կառավարությունը:

Քաղաքացիական ծառայողների դասային աստիճանների համապատասխանությունը քրեակատարողական ծառայության կոչումներին, ինչպես նաև դրանք շնորհելու կարգը և պայմանները սահմանում է Կառավարությունը:

Դասային աստիճանների և քրեակատարողական ծառայության կոչումների համապատասխանությունը հաշվի է առնվում քաղաքացիական ծառայողին սույն օրենքի 9-րդ հոդվածով նախատեսված պաշտոնների նշանակելիս կամ քրեակատարողական ծառայողին սույն օրենքի 51.1-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված պաշտոնների նշանակելիս:

4. Քրեակատարողական ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է, երբ`

1) քրեակատարողական ծառայողի նկատմամբ ատեստավորման արդյունքում ընդունվել է սույն օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով նախատեսված որոշում.

2) քրեակատարողական ծառայողն ունի կարգապահական տույժ.

3) քրեակատարողական ծառայողը գտնվում է քրեական հետապնդման կամ ծառայողական քննության մեջ:

Հերթական կոչումի շնորհումը հետաձգելու դեպքում քրեակատարողական ծառայողի հերթական կոչումը շնորհվում է սույն մասի 1-ին պարբերությամբ նշված խոչընդոտների վերացումից հետո` 15-օրյա ժամկետում:

(12-րդ հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։