Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2020-02-22-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 11 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂՆԵՐԻՆ ԽՐԱԽՈՒՍԵԼԸ, ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ՏՈՒՅԺԻ ԵՆԹԱՐԿԵԼԸ

Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

գործել է մինչև 2020-02-22ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 35. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և առաջադրանքները պատշաճ կատարելու համար քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները.

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) արտահերթ կոչման շնորհում.

4.1) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.

5) կրծքանշանով պարգևատրում:

2. Քրեակատարողական ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը տույժը կիրառած ղեկավարի կամ նրա վերադասի կողմից: Եթե կարգապահական տույժը նշանակել է համապատասխան նախարարը, ապա նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ կարող է հանել միայն նա:

3. Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքը քրեակատարողական ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

5. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված խրախուսանքները կիրառում է համապատասխան նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքի:

Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքը կիրառում է քրեակատարողական ծառայության պետը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքները կարող են կիրառել նաև քրեակատարողական ծառայության պետը և քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

(պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)

6. Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կրծքանշանի տեսակները և ձևերը սահմանում է համապատասխան նախարարը:

7. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված խրախուսանքները կիրառվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված համապատասխան միջոցների հաշվին:

(35-րդ հոդվածը փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց., փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն, խմբ., փոփ., լրաց. 12.12.13 ՀՕ-165-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։