Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 14.1 · (գլուխը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 51.1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 51.1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների դասակարգումը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են խմբերի` ելնելով այդ պաշտոնն զբաղեցնող անձանց աշխատանքի կազմակերպման և ղեկավարման պատասխանատվության, որոշումներ կայացնելու լիազորությունների, շփումների և ներկայացուցչության, խնդիրների բարդության և դրանց ստեղծագործական լուծման պահանջի, ինչպես նաև գիտելիքների և հմտությունների անհրաժեշտ մակարդակից:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն պաշտոններ.

2) քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր պաշտոններ.

3) քաղաքացիական հատուկ ծառայության առաջատար պաշտոններ.

4) քաղաքացիական հատուկ ծառայության կրտսեր պաշտոններ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերը դասակարգվում են 1-ին, 2-րդ և 3-րդ ենթախմբերի: Քաղաքացիական հատուկ ծառայության գլխավոր, առաջատար և կրտսեր պաշտոնների խմբերում 1-ին ենթախումբը տվյալ խմբի բարձրագույն ենթախումբն է: Քաղաքացիական հատուկ ծառայության բարձրագույն խումբը ենթախմբերի չի դասակարգվում:

4. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբի ընդհանուր նկարագիրը հաստատում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը` համապատասխան նախարարի առաջարկությամբ:

(51.1-ին հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։