Հոդված 51.20. Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները
Հոդված 51.20. Քաղաքացիական ծառայողին հանձնարարականներ տալու սահմանափակումները
1. Քաղաքացիական ծառայողին չեն կարող տրվել այնպիսի բանավոր կամ գրավոր հանձնարարականներ, որոնք`
1) հակասում են Սահմանադրությանը և օրենքներին.
2) հանձնարարականներ տվողի կամ կատարողի լիազորությունների շրջանակներից դուրս են:
2. Սույն հոդվածի 1-ին մասի խախտմամբ հանձնարարականներ տալու դեպքերում քաղաքացիական ծառայողը պարտավոր է հանձնարարականի օրինականության վերաբերյալ իր կասկածների մասին անհապաղ գրավոր զեկուցել հանձնարարականը տվողին և նրա վերադասին կամ նրանց փոխարինող անձանց: Եթե վերադասը (նրա բացակայության դեպքում` նրան փոխարինող անձը կամ հանձնարարական տվողը) գրավոր հաստատում է հանձնարարականը, ապա քաղաքացիական ծառայողը պարտավոր է դա կատարել (բացառությամբ այն դեպքերի, երբ հանձնարարականի կատարումը կհանգեցնի օրենքով սահմանված քրեական կամ վարչական պատասխանատվության) և այդ մասին գրավոր տեղեկացնել համապատասխան նախարարին: Քաղաքացիական ծառայողի կողմից այդ հանձնարարականի կատարման համար պատասխանատվությունը կրում է հանձնարարականը գրավոր հաստատած անձը:
(51.20-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)