Գլուխ 12 · ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՂԻՆ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼԸ, ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼԸ
Հոդված 41. Քրեակատարողական ծառայությունում տարիքային սահմանափակումները
Հոդված 41. Քրեակատարողական ծառայությունում տարիքային սահմանափակումները
1. Քրեակատարողական ծառայողների համար պաշտոն զբաղեցնելու սահմանային տարիք է համարվում կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար 50 տարեկանը, միջին և առաջատար խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 55 տարեկանը, գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնողների համար` 60 տարեկանը, իսկ բարձրագույն խմբերի պաշտոններ զբաղեցնողների համար` 65 տարեկանը:
2. Քրեակատարողական ծառայությունից ազատումը, սույն օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան, կատարվում է սույն հոդվածի 1-ին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո` հաջորդ ամսվա 1-ին:
(41-րդ հոդվածը խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն)