Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 14.1 · (գլուխը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 51.6. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 51.6. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունեցող անձը

Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունք չունի այն անձը, որը`

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է պետական կամ համայնքային ծառայության որևէ պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել ծառայողական պարտականությունների կատարմանը և լիազորությունների իրականացմանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է Կառավարությունը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքով սահմանված կարգի խախտումով չի անցել պարտադիր զինվորական ծառայություն:

(51.6-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։