Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 14.1 · (գլուխը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 51.16. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 51.16. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը

1. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվը վարում է քրեակատարողական ծառայությունը:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 51.27-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 7-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնից ազատված անձինք.

2) 20-րդ կետով նախատեսված հիմքով քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնում չնշանակված անձինք:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում միանգամյա գտնվելու առավելագույն ժամկետը վեց ամիս է, բայց ոչ ավելի, քան կադրերի ռեզերվում գրանցված անձի 65 տարին լրանալը:

4. Սույն օրենքի հիման վրա քաղաքացիական հատուկ ծառայության կադրերի ռեզերվում գրանցելու և կադրերի ռեզերվից հանելու կարգը սահմանում է համապատասխան նախարարը:

(51.16-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։