Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2019-11-21-ից մինչև 2020-02-22։Բացել գործող տեքստը
Գլուխ 14.1 · (գլուխը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)

Հոդված 51.30. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

գործել է մինչև 2020-02-22Բացել ARLIS-ում

Հոդված 51.30. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները

1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոններ զբաղեցնելու համար մրցույթը և քաղաքացիական ծառայողների ատեստավորումն անցկացնում են համապատասխանաբար քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովները:

2. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների կազմերում ներգրավվում են նաև գիտական կամ ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ:

3. Քաղաքացիական հատուկ ծառայության մրցութային և ատեստավորման հանձնաժողովների աշխատակարգերը հաստատում է համապատասխան նախարարը, իսկ անհատական կազմերը` տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

(51.30-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։