Հոդված 40. Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը
Հոդված 40. Քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը
1. Քրեակատարողական ծառայողը քրեակատարողական ծառայությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում է`
1) անձնական նախաձեռնությամբ` գրավոր դիմումի հիման վրա.
2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում` այլ պաշտոնի նշանակվելիս.
3) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե քրեակատարողական ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է տվյալ կառուցվածքային ստորաբաժանման հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.
4) առողջական վիճակի պատճառով` տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.
5) ատեստավորման արդյունքների հիման վրա.
6) սույն օրենքի 36-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.
7) սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում: