Հոդված 16. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը
Հոդված 16. Քրեակատարողական ծառայությունում պաշտոնի նշանակելը
1. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-282-Ն)
2. Քրեակատարողական հիմնարկների պետերին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը` քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ:
(պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)
(պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)
3. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի կրտսեր խմբի պաշտոններում նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական ծառայության պետը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի:
Քրեակատարողական հիմնարկի կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նշանակում, տվյալ քրեակատարողական հիմնարկում այլ պաշտոնի փոխադրում և պաշտոնից ազատում է քրեակատարողական հիմնարկի պետը:
4. Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի, այդ թվում՝ տարածքային մարմինների վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական ծառայության պետը:
5. Քրեակատարողական հիմնարկի վարձու աշխատողների աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է քրեակատարողական հիմնարկի ղեկավարը:
(16-րդ հոդվածը խմբ. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)