Գլուխ 14.1 · (գլուխը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն)
Հոդված 51.3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)
Հոդված 51.3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը և հաստիքացուցակը հաստատելը (փոփոխելը)
1. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը` համապատասխան նախարարի առաջարկությամբ:
2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների հաստիքացուցակը համապատասխան նախարարը հաստատում (փոփոխում) է քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելուց (փոփոխելուց) հետո` 15-օրյա ժամկետում:
3. Քաղաքացիական հատուկ ծառայության պաշտոնների յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատում (փոփոխում) է համապատասխան նախարարը:
(51.3-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)