Հոդված 10. Քրեակատարողական ծառայողների կոչումները
Հոդված 10. Քրեակատարողական ծառայողների կոչումները
1. Քրեակատարողական ծառայողներին շնորհվում են արդարադատության հետևյալ կոչումները.
- արդարադատության գեներալ-լեյտենանտ,
- արդարադատության գեներալ-մայոր,
- արդարադատության գնդապետ,
- արդարադատության փոխգնդապետ,
- արդարադատության մայոր,
- արդարադատության կապիտան,
- արդարադատության ավագ լեյտենանտ,
- արդարադատության լեյտենանտ,
- արդարադատության ավագ ենթասպա,
- արդարադատության ենթասպա,
- արդարադատության ավագ,
- արդարադատության ավագ սերժանտ,
- արդարադատության սերժանտ,
- արդարադատության կրտսեր սերժանտ:
Կոչումները դասակարգվում են աստիճանական համակարգով՝ բարձրից ցածր:
2. Քրեակատարողական ծառայության պաշտոնների բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների համար սահմանված արդարադատության գեներալ-լեյտենանտ և գեներալ-մայոր կոչումները շնորհում է վարչապետը: Վարչապետը քրեակատարողական ծառայության պետի տեղակալին արդարադատության կոչումը շնորհում է Քրեակատարողական ծառայության պետի առաջարկությամբ:
3. Քրեակատարողական ծառայության պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների կոչումները, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով և սույն մասի երկրորդ պարբերությամբ նախատեսված դեպքերի, շնորհում է քրեակատարողական ծառայության պետը:
Քրեակատարողական հիմնարկի կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողներին կոչումներ շնորհում է քրեակատարողական հիմնարկի պետը:
4. Կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված կոչումներին համապատասխան, սույն օրենքով սահմանված ժամկետը լրանալուց հետո` 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:
5. Կոչումները շնորհվում են անհատական կարգով, ցմահ:
6. Քրեակատարողական ծառայողը, ինչպես նաև քրեակատարողական ծառայությունում ծառայությունը դադարեցրած քաղաքացին կարող է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում զրկվել կոչումից` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(10-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ., լրաց. 23.03.18 ՀՕ-282-Ն)