Հոդված 11. Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները
Հոդված 11. Քրեակատարողական ծառայության պաշտոններին համապատասխանող կոչումները
Քրեակատարողական ծառայության պաշտոնների համար սահմանվում են հետևյալ առավելագույն կոչումները.
1) քրեակատարողական ծառայության բարձրագույն խմբի պաշտոններ`
ա. քրեակատարողական ծառայության պետ` արդարադատության գեներալ-լեյտենանտ,
բ. քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, քրեակատարողական ծառայության պետի տեղակալ` արդարադատության գեներալ-մայոր.
2) քրեակատարողական ծառայության գլխավոր խմբի պաշտոններ`
ա. քրեակատարողական հիմնարկի պետ, քրեակատարողական ծառայության բաժնի պետ` արդարադատության գնդապետ,
բ. քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի պատասխանատու հերթապահ, քրեակատարողական ծառայության բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական ծառայության բաժանմունքի պետ` արդարադատության փոխգնդապետ.
3) քրեակատարողական ծառայության առաջատար խմբի պաշտոններ`
ա. քրեակատարողական ծառայության գլխավոր մասնագետ, քրեակատարողական հիմնարկի բաժնի պետ, քրեակատարողական հիմնարկի տեղամասի պետ` արդարադատության փոխգնդապետ,
բ. քրեակատարողական հիմնարկի բաժնի պետի տեղակալ, քրեակատարողական հիմնարկի բաժանմունքի պետ, քրեակատարողական հիմնարկի խմբի ղեկավար, քրեակատարողական հիմնարկի գլխավոր մասնագետ` արդարադատության մայոր.
4) քրեակատարողական ծառայության միջին խմբի պաշտոններ`
ա. քրեակատարողական ծառայության առաջատար մասնագետ, քրեակատարողական ծառայության առաջին կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի առաջատար մասնագետ` արդարադատության մայոր.
5) քրեակատարողական ծառայության կրտսեր խմբի պաշտոններ`
ա. քրեակատարողական ծառայության երկրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական ծառայության երրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի երկրորդ կարգի մասնագետ, քրեակատարողական հիմնարկի երրորդ կարգի մասնագետ` արդարադատության ավագ ենթասպա,
բ. քրեակատարողական հիմնարկի կրտսեր մասնագետ` արդարադատության ենթասպա:
(11-րդ հոդվածը խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)