Հոդված 20. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
Հոդված 20. Քրեակատարողական ծառայողի վերապատրաստումը և հատուկ ուսուցումը
1. Քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողները ենթակա են պարտադիր վերապատրաստման առնվազն 3 տարին մեկ և հատուկ ուսուցման` առնվազն տարին մեկ:
2. Սույն օրենքի 19-րդ հոդվածի 10-րդ մասի 2-րդ կետով սահմանված դեպքերում քրեակատարողական ծառայողներն անցնում են մինչև երեք ամիս ժամկետով վերապատրաստում:
3. Հատուկ ուսուցում անցնելուց հետո քրեակատարողական ծառայողներն իրավունք ունեն սահմանված կարգով կրելու, պահելու և գործադրելու (կիրառելու) հրազեն և օրենքով նախատեսված հատուկ միջոցներ:
4. Վերապատրաստում և հատուկ ուսուցում անցնելու կարգն ու պայմանները սահմանում է համապատասխան նախարարը:
5. Քրեակատարողական ծառայողը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեով սահմանված համապատասխան միջոցների հաշվին վերապատրաստվելուց կամ հատուկ ուսուցում անցնելուց հետո մեկ տարուց պակաս ծառայություն անցնելու դեպքում պարտավոր է, ծառայություն չանցած ամիսներին համապատասխան, կատարված ծախսը, 12 ամսվա կտրվածքով բաժանելով յուրաքանչյուր ամսվա վրա, փոխհատուցել իր վերապատրաստման կամ հատուկ ուսուցման համար կատարված ծախսերը:
(20-րդ հոդվածը փոփ. 17.11.09 ՀՕ-218-Ն)