Հոդված 23. Քրեակատարողական ծառայողի իրավունքները
Հոդված 23. Քրեակատարողական ծառայողի իրավունքները
Քրեակատարողական ծառայողի հիմնական իրավունքներն են`
1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքները և պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.
2) իր անձնական գործի բոլոր նյութերին` իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.
3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.
4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.
5) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.
6) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.
7) իրավական պաշտպանությունը.
8) կոչումի` սահմանված կարգով բարձրացումը.
9) պաշտոնի նշանակման և ատեստավորման արդյունքները բողոքարկելը.
10) ծառայության կազմակերպման ու կատարելագործման հարցերի վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելը:
Քրեակատարողական ծառայողը կարող է ունենալ սույն օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:
(23-րդ հոդվածը փոփ. 12.12.13 ՀՕ-165-Ն)