Հոդված 24. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները
Հոդված 24. Քրեակատարողական ծառայողի պարտականությունները
1. Քրեակատարողական ծառայողի հիմնական պարտականություններն են`
1) Սահմանադրության, օրենքների և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.
2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.
3) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ ու ժամանակին կատարելը.
4) վերադաս մարմինների և պաշտոնատար անձանց` սահմանված կարգով ընդունած հրամաններն ու որոշումները, տրված կարգադրություններն ու ցուցումները կատարելը.
5) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկությունները, դիմումները և բողոքները քննության առնելը և դրանց ընթացք տալը.
6) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը.
7) օրենքով նախատեսված դեպքում եկամուտների հայտարարագիր ներկայացնելը.
8) կարգապահական կանոնակարգը պահպանելը:
Քրեակատարողական ծառայողի համար սույն օրենքով և այլ իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:
2. Քրեակատարողական ծառայության կարգապահական կանոնակարգը հաստատում է Կառավարությունը:
(24-րդ հոդվածը լրաց. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)