Հոդված 36. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
Հոդված 36. Քրեակատարողական ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունները վերազանցելու դեպքերում քրեակատարողական ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) պաշտոնի իջեցում.
4) կոչման իջեցում մեկ աստիճանով.
5) ծառայությունից ազատում:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը, բացառությամբ սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժի, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի:
Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը կիրառում է քրեակատարողական ծառայության պետը (բացառությամբ արդարադատության գեներալ-մայորի կոչում ունեցող քրեակատարողական ծառայողի նկատմամբ)` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի համաձայնությամբ:
(պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նաև քրեակատարողական ծառայության պետը: Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 5-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական ծառայության պետը կարող է կիրառել միայն իր կողմից պաշտոնում նշանակված քրեակատարողական ծառայողների նկատմամբ:
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող են կիրառել նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարները:
(պարբերությունն ուժը կորցրել է 08.04.08 ՀՕ-11-Ն)
3. Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական ծառայության պետի նկատմամբ չի կիրառվում:
Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական ծառայության պետի նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:
Սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված կարգապահական տույժը քրեակատարողական ծառայության պետի նկատմամբ կիրառում է վարչապետը՝ սեփական նախաձեռնությամբ կամ համապատասխան նախարարի միջնորդությամբ:
(36-րդ հոդվածը խմբ., լրաց. 15.06.06 ՀՕ-125-Ն, փոփ. 08.04.08 ՀՕ-11-Ն, խմբ. 17.11.09 ՀՕ-218-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-282-Ն)