Անցնել բովանդակությանը

Հոդված 12. ԿՈՄԻՍԻՈՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12. ԿՈՄԻՍԻՈՆ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅՈՒՆ

1. Պայմանավորվող Պետությունում առաջացած և Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին վճարված կոմիսիոն վարձատրությունը կարող է հարկվել այդ մյուս Պետությունում:

2. Սակայն, այդպիսի կոմիսիոն վարձատրությունը կարող է հարկվել նաև Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ առաջանում է, այդ Պետության օրենսդրությանը համապատասխան, բայց եթե ստացողը հանդիսանում է կոմիսիոն վարձատրության փաստացի սեփականատերը, ապա պարտավորող հարկն այդ դեպքում չպետք է գերազանցի կոմիսիոն վարձատրության համախառն գումարի 15 %: Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները սույն սահմանափակման կիրառման եղանակը կորոշեն փոխադարձ համաձայնությամբ:

3. «Կոմիսիոն վարձատրություն» արտահայտությունը սույն հոդվածում օգտագործելիս նշանակում է բրոքերին, գլխավոր միջնորդ գործակալին, բրոքերին կամ գործակալին նմանեցված որևէ այլ անձին կատարված վարձատրություն Պայմանավորվող Պետության (որտեղ այդպիսի վճարումն առաջացել է) հարկային օրենսդրությամբ:

4. Առաջին և երկրորդ կետերի դրույթները չեն կիրառվի, եթե կոմիսիոն վարձատրության փաստացի սեփականատերը, լինելով Պայմանավորվող Պետության ռեզիդենտ, ձեռնարկատիրական գործունեություն է իրականացնում Պայմանավորվող մյուս Պետությունում, որտեղ առաջանում է կոմիսիոն վարձատրությունը, մշտական հաստատության միջոցով կամ անկախ անհատական ծառայություններ է մատուցում այդ մյուս Պետությունում գտնվող հաստատուն բազայից, և իրավունքը կամ գույքը, որոնց նկատմամբ վճարվում է կոմիսիոն վարձատրությունը, իրոք կապված են այդպիսի մշտական հաստատության կամ հաստատուն բազայի հետ: Այդ դեպքում, կախված հանգամանքներից, կիրառվում են սույն Համաձայնագրի 7-րդ և 15-րդ հոդվածների դրույթները:

5. Համարվում է, որ կոմիսիոն վարձատրությունը առաջանում է Պայմանավորվող Պետությունում, եթե վճարող են հանդիսանում ինքը Պետությունը, նրա վարչատարածքային ստորաբաժանումը, իշխանության տեղական մարմինը կամ այդ Պայմանավորվող Պետության ռեզիդենտը: Եթե, սակայն, կոմիսիոն վարձատրություն վճարող անձը, անկախ այն բանից` Պայմանավորվող Պետության ռեզիդենտ է թե ոչ, այդ Պայմանավորվող Պետությունում մշտական հաստատություն կամ հաստատուն բազա ունի, որոնց գործունեության հետ կապված կոմիսիոն վարձատրություն վճարելու պարտավորություն է առաջացել, և վճարման ծախսերը կրում են այդ մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան, ապա համարվում է, որ այդ կոմիսիոն վարձատրությունը առաջացել է Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում են մշտական հաստատությունը կամ հաստատուն բազան:

6. Եթե, վճարողի և փաստացի սեփականատիրոջ միջև կամ նրանց երկուսի և երրորդ անձի միջև հատուկ հարաբերությունների պատճառով, կոմիսիոն վարձատրության գումարը, գործունեության նկատմամբ, որի համար վճարվում է, գերազանցում է գումարը, որը կհամաձայնեցվեր վճարողի և կոմիսիոն վարձատրության փաստացի սեփականատիրոջ միջև նման հարաբերությունների բացակայության դեպքում, ապա սույն հոդվածի դրույթները կկիրառվեն միայն նշված վերջին գումարի նկատմամբ: Այս դեպքում վճարի ավելցուկային մասն առաջվա պես կմնա հարկվող Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրի օրենսդրության համաձայն հաշվի առնելով սույն Համաձայնագրի այլ դրույթները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։