Հոդված 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ
Հոդված 6. ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՑ
1. Եկամուտները, որոնք ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը Պայմանավորվող մյուս Պետությունում գտնվող անշարժ գույքից (այդ թվում եկամուտները գյուղացիական կամ անտառային տնտեսություններից), կարող են հարկվել այդ մյուս Պետությունում:
2. «Անշարժ գույք» արտահայտությունը կունենա այն նշանակությունը, որը նա ունի Պայմանավորվող այն Պետության օրենսդրությամբ, որտեղ գտնվում է հիշատակված գույքը:
Արտահայտությունը ամեն դեպքում կներառի անշարժ գույքի օժանդակ գույքը, գյուղացիական կամ անտառային տնտեսություններում օգտագործվող անասունների գլխաքանակը և սարքավորումը, հողային գույքին վերաբերող ընդհանուր օրենքում կիրառվող իրավունքները, անշարժ գույքի ուզուֆրուկտը և փոփոխական կամ հաստատագրված վճարումների իրավունքները, հաշվի առնելով հանքաշերտերում, աղբյուրներում և այլ բնական պաշարներում աշխատելու համար կամ աշխատանքի իրավունքը. ծովային, գետային կամ օդային նավերը, ավտոմոբիլային կամ երկաթուղային փոխադրամիջոցները որպես անշարժ գույք չեն դիտարկվի:
3. Առաջին կետի դրույթները կկիրառվեն անշարժ գույքի անմիջական օգտագործումից, վարձակալության տալուց կամ օգտագործման ցանկացած այլ ձևից ստացված եկամուտների նկատմամբ:
4. Եթե բաժնետոմսերի կամ ընկերության այլ կորպորատիվ իրավունքների տնօրինումը բաժնետոմսերի կամ ընկերության այլ կորպորատիվ իրավունքների տիրոջը տալիս է ընկերության անշարժ գույքը տնօրինելու իրավունք, ապա այդ գույքի ուղղակի օգտագործումից, վարձակալման տալուց կամ այդպիսի տնօրինման իրավունքի ցանկացած այլ ձևի օգտագործումից առաջացած եկամուտները կարող են հարկվել Պայմանավորվող այն Պետությունում, որտեղ գտնվում է անշարժ գույքը:
5. Առաջին, 3-րդ և 4-րդ կետերի դրույթները կկիրառվեն նաև ձեռնարկության անշարժ գույքից կամ անկախ անհատական ծառայություններ մատուցելու համար օգտագործվող անշարժ գույքից առաջացած եկամուտների նկատմամբ: