Հոդված 27. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ
Հոդված 27. ՓՈԽՀԱՄԱՁԱՅՆԵՑՄԱՆ ԱՐԱՐՈՂԱԿԱՐԳԸ
1. Եթե անձը համարում է, որ Պայմանավորվող Պետություններից մեկի կամ երկուսի գործողությունները բերում են կամ կբերեն նրա` սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկմանը, ապա նա կարող է, այդ Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության միջոցներից անկախ, ներկայացնել իր գործը Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնի քննարկմանը, ում ռեզիդենտը հանդիսանում է կամ, եթե գործը վերաբերում է սույն Համաձայնագրի 26-րդ Հոդվածի առաջին կետին, Պայմանավորվող այն Պետության իրավասու մարմնին, ում ազգային անձը հանդիսանում է:
Դիմումը պետք է ներկայացվի երկու տարվա ընթացքում Համաձայնագրի դրույթներին ոչ համապատասխան հարկմանը բերող գործողության մասին առաջին հիշատակման պահից:
2. Եթե իրավասու մարմինը դիմումը կհամարի հիմնավորված կամ եթե չկարողանա հանգել գոհացուցիչ որոշման, կձգտի լուծել հարցը Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի հետ փոխադարձ համաձայնությամբ, նպատակ ունենալով բացառել սույն Համաձայնագրին ոչ համապատասխան հարկումը: Ցանկացած ձեռքբերված համաձայնություն պետք է կատարվի անկախ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրությամբ նախատեսվող ժամանակային սահմանափակման:
3. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները փոխադարձ համաձայնությամբ կձգտեն լուծել բոլոր դժվարություններն ու հակասությունները, որոնք կարող են առաջանալ Համաձայնագրի մեկնաբանման կամ կիրառման ժամանակ: Նրանք կարող են նաև, Համաձայնագրով չնախատեսված դեպքերում, խորհրդակցել կրկնակի հարկումը բացառելու նպատակով:
4. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կարող են անմիջական կապ հաստատել միմյանց հետ նախորդ կետերի ըմբռնման մեջ համաձայնության հասնելու նպատակով: Երբ համաձայնության գալու համար նպատակահարմար է կարծիքների բանավոր փոխանակումը, այդպիսի փոխանակումը կարող է կատարվել Պայմանավորվող Պետության իրավասու մարմինների ներկայացուցիչներից բաղկացած հանձնաժողովի միջոցով: