Հոդված 32. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
Հոդված 32. ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՈՒՄԸ
1. Սույն Համաձայնագիրը մնում է ուժի մեջ անորոշ ժամանակով:
2. Պայմանավորվող Պետություններից յուրաքանչյուրը կարող է Պայմանավորվող մյուս Պետությանը գրավոր ծանուցում անել դիվանագիտական ուղիներով դադարեցման մասին ուժի մեջ մտնելու պահից հինգ տարի անցնելուց հետո ցանկացած ժամանակ, օրացուցային տարվա մինչև հունիսի 30-ը ներառյալ:
Այդ դեպքում Համաձայնագիրը դադարեցնում է իր գործողությունը.
I) աղբյուրի մոտ գանձվող հարկերի նկատմամբ` ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո ստացվող եկամուտներից.
II) եկամուտներից և գույքից գանձվող այլ հարկերի նկատմամբ` ծանուցագիրը փոխանցելու տարին հաջորդող օրացուցային տարվա հունվարի մեկին կամ հունվարի մեկից հետո վճարված հարկերի համար:
Ի ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ ՈՐԻ համապատասխան ձևով Կառավարությունների կողմից լիազորված ներքոստորագրողները ստորագրեցին սույն Համաձայնագիրը:
Կատարվել է ք. Երևան, 1996 թվականի մարտ ամսի 25-ին` բնօրինակով, հայերեն, ռումիներեն և անգլերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Հայաստանի Հանրապետության
կառավարություն Ռումինիայի կառավարություն
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն
Եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ Համաձայնագիրը ստորագրման պահին, կնքված Հայաստանի Հանրապետության Կառավարության և Ռումինիայի Կառավարության միջև, համապատասխան ձևով Կառավարությունների կողմից լիազորված ներքոստորագրողները համաձայնեցին հետևյալ դրույթների շուրջ, որոնք կկազմեն սույն Համաձայնագրի անբաժան մասը.
1. 5-րդ Հոդվածի 6-րդ կետում.
«Անկախ կարգավիճակով գործակալ» արտահայտությունը Պայմանավորվող Պետության ձեռնարկության առնչությամբ նշանակում է ֆիզիկական անձ, որը հանդիսանում է մյուս Պետության ռեզիդենտ և աշխատանքային հարաբերությունների մեջ չէ առաջին նշված Պետության ձեռնարկության հետ:
Այդ գործունեությունից հնարավոր վնասների պատասխանատվությունը կամ ռիսկը ընկնում է այդ անձի և ոչ թե ձեռնարկության վրա:
2. 12-րդ Հոդվածում.
Սույն Հոդվածի դրույթները կկիրառվեն միայն Ռումինիայի համար:
3. 15-րդ Հոդվածի 2-րդ կետում.
Սույն Համաձայնագրի նպատակների համար Հայաստանի Հանրապետության դեպքում սույն Հոդվածի դրույթները տարածվում են անհատ ձեռներեցի ձեռնարկատիրական գործունեության վրա:
Կատարվել է ք. Երևան, 1996 թվականի մարտ ամսի 25-ին` բնօրինակով, հայերեն, ռումիներեն և անգլերեն լեզուներով, բոլոր տեքստերը հավասարազոր են: Մեկնաբանման ժամանակ տարաձայնությունների դեպքում գերակայում է անգլերեն տեքստը:
Հայաստանի Հանրապետության
կառավարություն Ռումինիայի կառավարություն