Անցնել բովանդակությանը

Հոդված 28. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 28. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒՄ

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները սույն Համաձայնագրի կամ Պայմանավորվող Պետությունների ներքին օրենսդրության դրույթների իրագործման համար անհրաժեշտ տեղեկություններ կփոխանակեն Համաձայնագրում ընդգրկված հարկերի վերաբերյալ, այն չափով, մինչև հարկումը չի հակասում Համաձայնագրին, հատկապես այդ հարկերի առնչությամբ խաբեությունը կամ խուսափումը կանխելու նպատակով: Տեղեկությունների փոխանակումը առաջին Հոդվածով չի սահմանափակվում: Պայմանավորվող Պետության կողմից ստացված ցանկացած տեղեկություն համարվում է գաղտնի այնպես, ինչպես և այդ Պետության ներքին օրենսդրության գծով ստացված տեղեկությունը, և հանձնվում է միայն այն անձանց կամ մարմիններին (ներառյալ դատարանները և վարչական մարմինները), որոնք զբաղված են Համաձայնագրով ընդգրկվող հարկերը գնահատելով կամ գանձելով, հարկադիր բռնագանձումով կամ դատական հետապնդումով կամ բողոքարկումների քննմամբ: Ստացած տեղեկությունը այդ անձինք կամ մարմինները պետք է օգտագործեն միայն այդպիսի նպատակների համար: Նրանք կարող են հրապարակել այդ տեղեկությունը բաց դատական նիստի ընթացքում կամ դատարանի որոշումներ ընդունելիս:

2. Առաջին կետի դրույթները ոչ մի դեպքում չեն մեկնաբանվի որպես Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող.

ա) անցկացնել այդ կամ Պայմանավորվող մյուս Պետության օրենսդրությունից կամ վարչական գործավարությունից տարբերվող վարչական միջոցառումներ.

բ) ներկայացնել տեղեկություն, որը հնարավոր չի ստանալ այդ կամ Պայմանավորվող մյուս Պետության օրենսդրության կամ սովորական վարչական գործավարության ընթացքի համաձայն.

գ) ներկայացնել որևէ առևտրական, ձեռնարկատիրական, արդյունաբերական, առևտրային կամ մասնագիտական գաղտնիք, առևտրական գործընթաց բացահայտող կամ պետական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող տեղեկություն:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։