Հոդված 26. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Հոդված 26. ԱՆԽՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
1. Պայմանավորվող Պետության ազգային անձինք չպետք է ենթարկվեն Պայմանավորվող մյուս Պետությունում որևէ հարկման կամ դրա հետ կապված պարտավորության կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է, քան հարկումն ու պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նման հանգամանքներում, այդ մյուս Պետության ազգային անձինք:
2. Պայմանավորվող Պետություններից որևէ մեկի ռեզիդենտն համարվող քաղաքացիություն չունեցող անձինք չպետք է ենթարկվեն Պայմանավորվող Պետություններից և ոչ մեկում որևէ հարկման կամ պարտավորության կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է, քան հարկումն ու դրա հետ կապված պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նման հանգամանքներում, այդ մյուս Պետության ազգային անձինք:
3. Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետությունում ունեցած մշտական հաստատության հարկումը չի կարող պակաս բարենպաստ լինել Պայմանավորվող այդ մյուս Պետությունում, քան այդ մյուս Պետությունում նույնատիպ գործունեություն իրականացնող ձեռնարկության հարկումը: Այս դրույթը չպետք է մեկնաբանվի, որպես Պայմանավորվող Պետությանը պարտավորեցնող Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին շնորհել, հարկման նպատակների համար, անհատական արտոնություններ, պահումներ և զեղչեր, որոնք այդ մյուս Պետությունը տրամադրում է սեփական ռեզիդենտներին նրանց քաղաքացիական կարգավիճակի կամ ընտանեկան հանգամանքների հիման վրա:
4. Բացառությամբ դեպքերի, երբ կիրառվում են 9-րդ Հոդվածի, 11-րդ Հոդվածի 7-րդ կամ 12-րդ և 13-րդ Հոդվածների 6-րդ կետերի դրույթները, տոկոսները, կոմիսիոն վարձատրումները, ռոյալտին և Պայմանավորվող Պետության ձեռնարկության Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին կատարած այլ վճարումները, այդպիսի ձեռնարկության հարկվող շահույթի որոշման նպատակով, ենթակա են հանման նույն պայմաններով, ինչպես եթե դրանք կվճարվեին առաջին նշված Պետության ռեզիդենտին:
Նմանապես Պայմանավորվող Պետության ձեռնարկության ցանկացած պարտք Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտին, այդ ձեռնարկության հարկվող գույքի որոշման նպատակով պետք է ենթակա լինի հանման նույն պայմաններով, ինչպես եթե այն կպարտավորվեր առաջին նշված Պետության ռեզիդենտին:
5. Պայմանավորվող Պետության ձեռնարկությունները, որոնց գույքը ամբողջովին կամ մասամբ պատկանում, կամ ուղղակի կամ անուղղակի վերահսկվում է Պայմանավորվող մյուս Պետության մեկ կամ մի քանի ռեզիդենտների կողմից, չպետք է նշված առաջին Պետությունում ենթարկվի որևէ հարկման կամ դրա հետ կապված ցանկացած պարտավորությունների կատարման, որն այլ է կամ ավելի ծանր է, քան հարկումն կամ դրա հետ կապված պարտավորությունների կատարումը, որին ենթակա են կամ կարող են ենթակա լինել նշված առաջին Պետության այլ նման ձեռնարկությունները:
6. Սույն Հոդվածում ոչինչ չի մեկնաբանվի, որպես պարտավորեցնող Պայմանավորվող Պետությանը շնորհել այդ Պետության ռեզիդենտ չհանդիսացող ֆիզիկական անձանց, հարկման նպատակով, որևէ անհատական արտոնություններ, պահումներ և զեղչեր, որոնք շնորհում է իր ռեզիդենտ ֆիզիկական անձանց:
7. Սույն Հոդվածի դրույթները կկիրառվեն միայն սույն Համաձայնագրի տարածման ոլորտում գտնվող հարկերի նկատմամբ: