Հոդված 4. ՌԵԶԻԴԵՆՏ
Հոդված 4. ՌԵԶԻԴԵՆՏ
1. Սույն Համաձայնագրի նպատակների համար «Պայմանավորվող Պետության «ռեզիդենտ» արտահայտությունը նշանակում է ցանկացած անձ, որն այդ Պետության օրենսդրությամբ` այնտեղ ենթակա է հարկման, մշտական բնակության վայրի, գրանցման վայրի, ղեկավարման վայրի, պաշտոնական բնակավայրի, կամ այլ նման չափանիշի հիման վրա:
2. Եթե, սույն հոդվածի առաջին կետի դրույթներին համապատասխան, ֆիզիկական անձը Պայմանավորվող երկու Պետություններում էլ ռեզիդենտ է, ապա նրա կարգավիճակը կորոշվի հետևյալ կարգով.
ա) նա կհամարվի այն Պետության ռեզիդենտը, որտեղ ունի իրեն պատկանող մշտական կացարան, եթե նա Պայմանավորվող երկու Պետություններում էլ ունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա կհամարի այն Պետության ռեզիդենտը, որի հետ ունի առավել սերտ անձնական և տնտեսական կապեր (կենսական շահերի կենտրոն),
բ) եթե հնարավոր չի որոշել այն Պետությունը, որտեղ նա ունի կենսական շահերի կենտրոն, կամ եթե նա Պետություններից և ոչ մեկում էլ չունի իրեն պատկանող մշտական կացարան, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որտեղ ընթացիկ կացարան ունի,
գ) եթե նա երկու Պետությունում էլ ընթացիկ կացարան ունի, կամ ոչ մեկում էլ այդպիսինը չունի, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի քաղաքացին է,
դ) եթե նա Պայմանավորվող երկու Պետություններում էլ քաղաքացի է, կամ ոչ մեկում էլ այդպիսինը չէ, ապա Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները կլուծեն այդ հարցը փոխադարձ համաձայնությամբ:
3. Այն դեպքում, երբ առաջին կետի դրույթների համաձայն, ֆիզիկական չհանդիսացող անձը Պայմանավորվող երկու Պետությունների ռեզիդենտ է, ապա նա համարվում է այն Պետության ռեզիդենտը, որի օրենսդրության համաձայն ստեղծվել է: