Հոդված 20. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
Հոդված 20. ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
1. Պայմանավորվող Պետության, նրա վարչատարածքային ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից ոչ կենսաթոշակի ձևով վարձատրումը ֆիզիկական անձին` այդ Պետությանը, նրա վարչատարածքային ստորաբաժանմանը կամ իշխանության տեղական մարմնին մատուցած ծառայությունների դիմաց կհարկվի միայն այդ Պետությունում:
Սակայն այդպիսի վարձատրումը ենթակա է հարկման միայն Պայմանավորվող մյուս Պետությունում եթե ծառայություններն իրականացվում են տվյալ Պետությունում և տվյալ Պետության ռեզիդենտ հանդիսացող ֆիզիկական անձը.
I) տվյալ Պետության քաղաքացի է, կամ
II) տվյալ պետության ռեզիդենտը չի դարձել միայն այդպիսի ծառայություններ մատուցելու նպատակով:
2. ա) Որևէ կենսաթոշակ վճարված ֆիզիկական անձին` Պայմանավորվող Պետության, նրա վարչատարածքային ստորաբաժանման, իշխանության տեղական մարմնի կողմից կամ նրանց ստեղծած ֆոնդերից, այդ Պետությանը, իշխանության մարմնին կամ ստորաբաժանմանը մատուցած ծառայությունների համար կհարկվի միայն այդ Պետությունում:
բ) Սակայն, այդպիսի կենսաթոշակը կհարկվի միայն Պայմանավորվող մյուս Պետությունում, եթե այդ ֆիզիկական անձը տվյալ Պետության ռեզիդենտ է և քաղաքացին:
3. 16-րդ, 17-րդ և 19-րդ հոդվածների դրույթները կկիրառվեն այն ծառայությունների մատուցման վարձատրության և կենսաթոշակների նկատմամբ, որոնք կապված են Պայմանավորվող Պետության, նրա վարչաքաղաքական ստորաբաժանման կամ իշխանության տեղական մարմնի կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության հետ: