Անցնել բովանդակությանը

Հոդված 29. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 29. ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳԱՆՁՄԱՆ ԳՈՐԾՈՒՄ

1. Պայմանավորվող Պետությունների իրավասու մարմինները պարտավորվում են միմյանց օգնել և աջակցել սույն Համաձայնագիրը տարածում ունեցող հարկերի, ներառյալ այդպիսի հարկերին վերաբերող տոկոսների, ուշացած վճարումների համար տույժերի և տույժերի բնույթ չունեցող տուգանքների գանձման գործում:

2. Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի հարցումները այդպիսի հարկերի գանձման գործում աջակցելու համար պետք է ընդգրկեն այնպիսի վկայականի հանձնումը, որի օժտած լիազորությունները այդ Պետության օրենքների համաձայն, համարեին նշված հարկերը վերջնականապես որոշված: Սույն հոդվածի նպատակների համար հարկը համարվում է վերջնականապես որոշված, երբ Պայմանավորվող Պետությունը իրավունք ունի սեփական ներքին օրենսդրության համաձայն, գանձել հարկերը, իսկ հարկատուն չունի այդ գանձումը կասեցնելու հետագա իրավունք:

3. Պայմանավորվող Պետության հարցումը` ընդունված կատարման, Պայմանավորվող մյուս Պետության իրավասու մարմնի կողմից, կկատարվի այդ մյուս Պետության կողմից այնպես, ինչպես կկատարեր սեփական հարկերին վերաբերյալ հարցումը:

4. Սույն Հոդվածի համաձայն Պայմանավորվող Պետության իրավասու մարմնի գանձած գումարները պետք է փոխանցվեն Պայմանավորվող մյուս պետության իրավասու մարմնին: Սակայն, եթե Պայմանավորվող Պետության իրավասու մարմինները չեն համաձայնում այլ կերպ, ապա գանձման ժամանակ օգնության ապահովման սովորական ծախսերը կրում է առաջին հիշված Պետությունը:

5. Ըստ սույն Հոդվածի պայմանների, եթե հարկերի գանձումը վերաբերում է մի ժամանակաշրջանի, որի ընթացքում հարկատուն հանդիսացել է Պայմանավորվող մյուս Պետության ռեզիդենտ, ապա հարկերի գանձման գործում ոչ մի օգնություն չի ցուցաբերվի:

6. Սույն Հոդվածում ոչինչ չի կարող մեկնաբանվել, որպես Պայմանավորվող Պետություններից մեկում սեփական հարկերի գանձման ժամանակ օգտագործվող միջոցներից տարբեր վարչական միջոցների կիրառման կամ հասարակական քաղաքականությանը (հասարակարգին) հակասող պարտավորությունների հանձնարարական:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։