Անցնել բովանդակությանը

Հոդված 15. ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15. ԱՆԿԱԽ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1. Եկամուտը, որը ստանում է Պայմանավորվող Պետության ռեզիդենտը մասնագիտական ծառայությունների մատուցումից կամ այլ, անկախ բնույթի գործունեությունից, հարկվում է միայն այդ Պայմանավորվող Պետությունում, բացառությամբ, երբ նա իր գործունեությունն իրականացնելու համար Պայմանավորվող մյուս Պետությունում ունի կանոնավոր օգտագործվող հաստատուն բազա: Եթե նա այդպիսի հաստատուն բազա ունի, ապա եկամուտը կարող է հարկվել մյուս Պետությունում, բայց միայն այդ հաստատուն բազային վերագրվող մասով:

2. «Մասնագիտական ծառայություններ» արտահայտությունը ներառում է, հատկապես անկախ գիտական, գրական, արվեստաբանական, կրթական կամ ուսուցչական գործունեությունը, ինչպես նաև բժիշկների, իրավաբանների, ճարտարագետների, ճարտարապետների, ատամնաբույժների, հաշվապահների անկախ գործունեությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։